ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն «անշրջելի» է, ասել է Գերմանիայի նոր արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Neue Osnabrücker Zeitung գերմանական թերթի հարցազրույցում։

Նա հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է անդամակցության գործընթացն ինչպես Եվրամիությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ին։

«ՆԱՏՕ-ում մենք համատեղ համաձայնության ենք եկել, որ Ուկրաինան պաշտպանական դաշինքին միանալու ճանապարհին է, եւ որ այդ ճանապարհն անշրջելի է։ «Գերմանիան հավատարիմ է այս որոշմանը»,- ասել է Վադեֆուլը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս «խելագարություն» է անվանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը։