Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ խերսոնյան ուղղությամբ կրակը կդադարեցվի, և հոկտեմբերի 27-ի 04:00-ից «լռության ռեժիմ» կսահմանվի։
«Մարդկանց անվտանգության ապահովման և սոցիալապես կարևոր բեռների առաքման համար կկազմակերպվեն ինժեներական հետախուզություն և մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժի ապահովում դեպի Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայր»,- նշել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ Օլեշկիում ժամանակավորապես դադարեցնել կրակը մարդասիրական օգնություն հասցնելու և անվտանգ միջանցքով բնակիչների տարհանումը նախապատրաստելու համար։
Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը և նրա ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ են եղել ռուսական և ուկրաինական ղեկավարության հետ՝ գործողության պայմանները համաձայնեցնելու համար։
Օլեշկին գտնվում է Խերսոնից ոչ հեռու և 2022 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։




























