Երկուշաբթի 4,4 եւ 5,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Ղրղզստանի արեւմուտքում, այսպիսի տվյալներ է ներկայացրել հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Նրա տվյալներով՝ 4,4 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են ժամը 7.33-ին։ Օջախը գտնվել է Ղրղզստանի տարածքում, 9 կիլոմետր Ջանա Թալափ գյուղից հյուսիս-արեւմուտք եւ 86 կիլոմետր հեռու Նարին քաղաքից։