Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան Գազայի հատվածից իսրայելցի և ամերիկացի պատանդ Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու գործում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին հայտնել է ։
«Նեթանյահուն այսօր (մայիսի 12-ին) հանդիպել է Ուիթքոֆի հետ։ Դրանից հետո վարչապետը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող Իդան Ալեքսանդրի ազատ արձակման գործում ցուցաբերած օգնության համար», -ասված է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Գրասենյակում հավելել են, որ ԱՄՆ նախագահը, իր հերթին, վերահաստատել է իր հավատարմությունը Իսրայելին և ցանկություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը վարչապետի հետ։





























