Երեքշաբթի կեսօրին Նեապոլի տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv), որին հաջորդել է 3,5 մագնիտուդով նոր ցնցում:
Ուժեղ սեյսմիկ ակտիվություն է տեղի ունենում Ֆլեգրեյան դաշտերի խոշոր հրաբխային շրջանում, որտեղ այն դիտվել է նաեւ այս տարվա մարտի կեսերին:
Ներկայիս ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Նեապոլի արեւմուտքում, նրա արվարձաններում։ Երկրաշարժերը հստակ զգացել են նրանց բնակիչները։ Որպես նախազգուշական միջոց՝ տեղական իշխանությունները տարհանել են Նեապոլի Ֆրիդրիխ II-ի գլխավոր համալսարանը եւ մի շարք դպրոցներ, հաղորդել է տեղի Mattino թերթը:




























