Իսրայելի պաշտպանական ուժերը (ՑԱԽԱԼ) «հրատապ» տարհանման նախազգուշացում են արել Եմենում հութիների կողմից վերահսկվող երեք նավահանգիստների համար՝ հնարավոր ավիահարվածներից առաջ, գրել է Times of Israel-ը։

Կիրակի Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս ներկայացուցիչ, գնդապետ Ավիչայ Ադրային զգուշացրել է եմենցիներին հեռու մնալ արեւմտյան ափի Ռաս Իսա, Հոդեյդա եւ Սալիֆ նավահանգիստներից մինչեւ հետագա ծանուցում:

Նախնական նախազգուշացումից ի վեր հութիները մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը ոչ մի հարված չի հասցրել:

Այժմ Ադրային կրկնել է այդ նախազգուշացումը Իսրայելի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի կասեցումից անմիջապես հետո:

«Քանի որ հութի ահաբեկչական վարչակարգն օգտագործում է նավահանգիստներն իր ահաբեկչական գործունեության համար, մենք կոչ ենք անում տարհանվել այս նավահանգիստներից եւ հեռու մնալ դրանցից՝ իրենց իսկ անվտանգության համար մինչեւ հետագա ծանուցում»,- նշվել է իսրայելական բանակի նախազգուշացման մեջ: