Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։

39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:

Նունը պատմել է, որ իրեն երկու տարի մարզումներ են պահանջվել, առանձնապես՝ դիմացկունության մարզումներ՝  ավստրալիացի Սութհակարան Շիվագնանաթուրայի 2011 թվականին սահմանած 23 րոպե 19 վայրկյանի ռեկորդը գերազանցելու համար:

Ըստ ռեկորդակիրի՝ ալբոմը ձայնագրելիս իր նպատակն էր ապացուցել, թե ինչի կարելի է հասնել մտքի ուժով։