Այսօր առավոտյան Պերուում հզոր երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև մոտակա հարևան երկրներում։

Գերմանական երկրաբանական հետազոտությունների կենտրոնը (GFZ) հաստատել է, որ հարավամերիկյան երկրի կենտրոնում գրանցվել 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա՝ մակերևույթին մոտ։

Ներկա պահին հայտնի չէ՝ միջադեպի հետևանքով վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ, արդյոք շենքեր են վնասվել, թե ոչ, սակայն շտապօգնության խմբերը պատրաստի վիճակում են։

Անցյալ տարի երկրի ափին 7,2 մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց, որը հաջորդ երկու շաբաթների ընթացքում առաջացրեց մի շարք հետցնցումներ, ինչի հետևանքով ցունամիի մասին նախազգուշացում հայտարարվեց։