Երեւանի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 30-հունվարի 4-ը ժամանակահատվածում ամենաշատ կանչերը սպասարկել է հունվարի 4-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 30-ին Երեւանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է 675 կանչ, դեկտեմբերի 31-ին` 669, հունվարի 1-ին` 725, հունվարի 2-ին` 722, հունվարի 3-ին` 681, հունվարի 4-ին` 750: Թագուհի Ստեփանյանի ներկայացմամբ, անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, շտապ օգնության կանչերի թիվն այս տարի  օրական աճել է 120-150-ով:

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը նշեց, որ կանչերը հիմնականում կապված են սրտանոթային հիվանդությունների, վիրուսային հիվանդությունների հետ, ինչպես նաեւ  աղեստամոքսային տրակտի խանգարումներ, ալկոհոլի չարաշահում, տրավմաներ եւ այլն: