Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի ընդունում միջազգային արբիտրաժների որոշումը` Exxon Mobil ընկերությանը փոխհատուցում վճարելու վերաբերյալ:

«Ալլո, նախագահ» հեռուստահաղորդմանը Չավեսը հայտարարել է, թե միջազգային ընկերությունները Վենեսուելայի ընդերքից բազում միլիարդավոր դոլարների հարստություն են արդյունահանել, եւ «իմպերիալիզմի շնաձկները անգամ մասնագիտական տոնի շնորհավորանքի արժանի չեն», հաղորդում է RBC-ն:

Բացի այդ, Վենեսուելայի նախագահը կառավարությանը հանձնարարել է դուրս գալ Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի կազմից:

Ավելի վաղ արբիտրաժային դատարանը սահմանել էր, որ պետական Petroleos de Venezuela ընկերությունը պարտավոր է Exxon-ին 908 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել:

Exxon Mobil-ը իր ակտիվների ազգայնացումից կրած վնասը գնահատում է 7 մլրդ դոլար, իսկ վենեսուելական ընկերությունը պատրաստ էր վճարել միայն 255 մլն:

Մեկ այլ ընկերություն` ConocoPhilips-ը իր ակտիվների ազգայնացումից կրած վնասը գնահատել է 20 մլրդ դոլար: