Եվրոյի փոխարժեքը Ամանորի առաջին իսկ օրերին շարունակեց ընկնել ամերիկյան դոլարի նկատմամբ` մոտենալով 1 եվրո/1.27 դոլար նիշին:
Եվրոյի անկմանն անդրադարձել են եվրոպական համարյա բոլոր լրատվամիջոցները, նշելով, որ եվրոպական արժույթը հասել է վերջին 16 ամսում իր նվազագույն արժեքին:
Եվրոյի թուլացմանը նպաստել են հետեւյալ գործոնները: Նախ, Եվրահանձնաժողովը հրապարակել է վիճակագրական տվյալներ, ըստ որի Եվրամիությունում ռեցեսիա է` սկսվում: Երկրորդ` Հունաստանը հայտարարել է մարտին հավանական դեֆոլտի մասին, ու սա այն դեպքում, որ այդ երկրի պարտքի մոտ կեսը պետք է չեղյալ համարվի: Երրորդ` եվրոյի գոտու ամենախոշոր պարտապանի` Իտալիայի պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցել է տարեկան 7 %-ը:
Այսօր` հունվարի 9-ի առավոտյան ֆոնդային բորսաներում եվրոն շարունակել է թուլանալ եւ հասել է 1 եվրո/1.2666 դոլար նիշին:




























