Թուրքիայի ընդհատակյա «Մարքս-լենինյան կոմունիստական» (MLKP) կուսակցությունն ստանձնել է հունվարի 5-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Քարթալի շրջանում գտնվող գրասենյակի դիմացի պայթյունի կազմակերպումը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ MLKP-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պայթյունը կազմակերպել են ի նշան բողոքի՝ Դիարբեքիրում 2 քուրդ զինյալների սպանության եւ թուրքական օդուժի կողմից 35 քուրդ գյուղացիների կոտորածի համար։



























