Հարավային Կովկասում երկու միտում է բախվել։ Այս մասին մայիսի 21-ին Երևանում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։

Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը, առաջին հերթին ԵՄ-ն, փորձում էր տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների (Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի) համախմբումը իրենց խոշոր հարևանների (ՌԴ, Իրանի և Թուրքիայի) հետ։ Այս ամենը շարունակվում է։ Արևմուտքն առաջ է քաշում «կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա։