Ռուսաստանի ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 9-ին մետրոյին հարակից «1905թ. փողոց» («Улица 1905 года») հուշարձանի հարեւանությամբ 1905թ. Արյունոտ կիրակիի հերթական տարելիցին նվիրված հանրահավաք են անցկացնում: Հանրահավաքին մասնակցում է մի քանի բանտարկություններից հետո ազատված «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուդալցովը, իր կազմակերպության անդամների հետ մեկտեղ, հանրահավաքին մասնակցում են ՌԴԿԿ անդամներ, անախխիստներ եւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: Նրա գնահատմամբ` հանրահավաքին շուրջ 300 մարդ է մասնակցում: Այն անցկացվում է խաղաղ եւ արժանապատիվ կերպով:
Հստակեցնելով, թե ինչու է ժամանակակից ընդդիմությունը հիշել է 1905 թվականի Արյունոտ կիրակին, Ուդալցովը հայտարարել է, որ վերջին ժամանակներում ի հայտ եկած հզոր քաղաքացիական բողոքը չպետք է հանգեցնի նոր արյունոտ կիրակիի:
1905 թվականի հունվարի 9(22)-ին Սանկտ Պետերբուրգում ցրել են բանվորների խաղաղ երթը դեպի Ձմեռային պալատ: Երթի մասնակիցները մտադիր են եղել Նիկոլայ II արքային հանձնել իրենց կարիքները ներկայացնող հավաքական խնդրագիրը: Այդ ժամանակ 130 մարդ զոհվել է, եւս 299-ը`վիրավորվել:




























