Իտալիայում ձերբակալվել է IT Holding-ի սեփականատեր Տոնինո Պերնան, ում մեղադրում են ընկերությունը սնանկացման հասցնելու մեջ: Հոլդինգը զբաղվում է հագուստի թողարկմամբ` Gianfranco Ferre, Dolce&Gabbana, Just Cavalli եւ այլ բրենդների արտոնագրով: Ընկերության պարտքը գնահատվում է 61 միլիոն եվրո:

2009թ. փետրվարից «Իտտիերե» ընկերությունը, որ վերահսկվում է IT Holding-ի ոկղմից, անցել է կառավարման արտակարգ դրության` լիկվիդայնության կորստի պայմաններում: Իսկ անցած տարվա ամռանը ակտիվների մի մասը` Gianfranco Ferre-ն վաճառքի են հանվել: Հոլդինգի սնանկացումը հանգեցնելու է 1,5 հազար մարդու աշխատանքից հեռացնելուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան հայտարարել էին D&G հոսքագծի փակման մասին: Այդ ապրանքանիշն ավելի ժողովրդական էր համարվում, քան Dolce&Gabbana-ն:

Dolce&Gabbana-ն հիմնադրվել է դիզայներների կողմից 1985թ. Միլանում: 1994թ, թփողարկվեց երկրորդ գիծը`D&G-ն: Այս հավաքածուն ավելի երիտասարդական է եւ էժան: