Առնվազն 54 պաղեստինցի է սպանվել գիշերը երկու իսրայելական օդային հարվածների հետեւանքով, այդ թվում՝ Գազայի կենտրոնում տեղահանված ընտանիքներին պատսպարող դպրոցի վրա հարձակումը, BBC News-ին հայտնել են հիվանդանոցների երկու տնօրեններ:

Գազա քաղաքի Ֆահմի ալ-Ջարգավիի դպրոցում բնակվել են հարյուրավոր տեղահանվածներ Բեյթ Լահիյա քաղաքից, որը ներկայում գտնվում է իսրայելական ռազմական ինտենսիվ հարձակման տակ:

Գազայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչը հայտնել է, որ հայտնաբերվել է 20 մարդու դի, այդ թվում՝ երեխաներ, որոնցից շատերը լուրջ այրվածքներ են ստացել այն բանից հետո, երբ հրդեհները պատել են երկու դասասենյակ, որոնք վերածվել են բնակելի տարածքների:

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) իր հերթին հայտարարել է, որ իր թիրախը «ՀԱՄԱՍ-ի եւ Իսլամական ջիհադի հրամանատարական կենտրոնն է»։