Lufthansa խումբը երկարաձգել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան թռիչքների դադարեցումը եւս մեկ շաբաթով՝ մինչեւ հունիսի կեսը, հայտնել է Times of Israel-ը։
Lufthansa-ն, որը ներառում է SWISS-ը, Austrian Airlines-ը, Brussels Airlines-ը եւ Eurowings-ը, հայտարարել է, որ իրավիճակը գնահատելուց հետո որոշել է երկարաձգել Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչեւ հունիսի 15-ը՝ նախապես հայտարարված հունիսի 8-ի փոխարեն:
Կոնցեռնը մայիսի 4-ին միացել է օտարերկրյա ավիաընկերությունների ցանկին, որոնք չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել այն բանից հետո, երբ Եմենից բալիստիկ հրթիռը խոցել է Իսրայելի գլխավոր միջազգային օդանավակայանի տարածքը։





























