Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի   երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ  Մելիքյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր:

Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ, հայտնաբերվել է արյունոտ դանակ եւ մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա եւ արծաթյա զարդեր:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: