Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը ոչ մի վատ բան չի տեսնում, որ հայրենական Ձմեռ պապերից մի քանիսն առանձնանում էին ՀՀԿ-ի տարբերանշանով:
Մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում ՀՀԿ դրոշներով Ձմեռ պապերի մասին, պատգամավորը նշել է, թե դա արգելված չէ օրենքով եւ տեղավորվում է նախընտրական պայքարի շրջանակներում: Մեկնաբանելով լրագրողի դիտարկմանը, թե «քիչ էր մնում, որ նվերների պարկում ՀՀԿ-ի բուլկետ էլ լիներ», պատգամավորն ասաց. «Բայց ախր չեն գտել, չէ»:



























