Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանն ընդունել է 1980-ի հեղաշրջման հեղինակ Քենան Էվրենի դեմ դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալ Հուսեյն Գյորուշենը հայտնել է, թե դատարանն ուսումնասիրել է Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի դեմ պատրաստված մեղադրական զեկույցը եւ ընդունել վարույթ։

Մեղադրական զեկույցում այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի համար պահանջվում է ցմահ ազատազրում՝ ռազմական հեղաշրջման համար։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։

Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։