ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, իր առաջին հրապարակային հայտարարությամբ հանդես գալուց հետո, երբ նրա վարչակազմն այս ամսվա սկզբին տեղեկացրել էր, որ նրա մոտ շագանակագեղձի «ագրեսիվ» քաղցկեղ է ախտորոշվել, ուրբաթ լրագրողներին հայտնել է, որ լավատես է կանխատեսումների հարցում, հաղորդել է ABC News-ը:

«Դե ինչ, կանխատեսումը լավն է։ Գիտեք, մենք աշխատում ենք այդ ամենի ուղղությամբ։ Գործն առաջ է գնում։ Այնպես որ, ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Բայդենը։

Նա տեղեկացրել է, որ կողմնորոշվել է բուժման հարցում՝ հիշատակելով, որ տարբեր դեղեր կընդունի։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել սա... սա կապված չէ որեւէ օրգանի հետ։ Ես ամուր ոսկորներ ունեմ։ Դա ներս չի թափանցել, այնպես որ ես ինձ լավ եմ զգում»,- ավելացրել է նա՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ իր ընտանիքը նույնպես լավատես է ախտորոշման հարցում եւ որ նրա հետ աշխատում է «աշխարհի ամենաառաջատար վիրաբույժներից մեկը»։

Միաժամանակ, Բայդենի գրասենյակի հայտարարությունում նշվել է, որ նա «ոսկրային մետաստազներ ունի»:

Պատասխանելով պաշտոնավարման ընթացքում իր մտավոր եւ ֆիզիկական կարողությունների վերաբերյալ վերջին վեճերի մասին հարցին՝ Բայդենը ժպտալով կատակել է. «Դուք դա կարող եք տեսնել. ես մտավոր հաշմանդամ եմ եւ չեմ կարող քայլել»: