Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար, այսօրվա դրությամբ, իրենց թեկնածությունն են առաջադրել ու արդեն փաստաթղթերը ներկայացրել Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին ԱԺ պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հրազդանի թիվ 25 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Տեղեկացանք նաեւ, որ բոլոր թեկնածուների գրանցման փաստաթղթերը կընդունեն մինչեւ հունվարի 13-ը, օրենքով սահմանված կարգով։ Իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. փետրվարի 12-ին։



























