Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է արտաքին ուժերին, այդ թվում Արաբական երկրների լիգային երկրում իրադրությունը ապակայունացնելու մեջ:

«Արտերկրի եւ տարածաշրջանի այն ուժերը, ովքեր փորձում են ապակայունացնել իրադրությունը Սիրիայում, չեն կարող կեղծել փաստերն ու իրադարձությունները»,-հայտարարել է Ասադը` ժողովրդին դիմելու ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Նախագահը նշել է, որ «Արաբական երկրների լիգան անմիջական ներդրում է ունեցել երկրի բաժանման փորձ ձեռնարկելու գործում»:

Սիրիայի առաջնորդի խոսքով, Լիգայի որդեգրած դիրքորոշումը պայմանավորված է այն ողորմելի վիճակով, որի մեջ հայտնվել են արաբական երկրները: «Այդուհանդերձ, մենք չենք փակում դռները արաբական ձգտումների եւ ջանքերի առաջ, եթե դրանք չեն խախտում են մեր սուվերենիտետը»,-Ասադին մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Արտաքին դավադրությունն այլեւս գաղտնիք չէ»,-հայտարարել է նախագահը: Ասադի խոսքով, Սիրիան «իր պատմության մեջ աննախադեպ պայքար է մղում», սակայն «հաղթանակը մոտ է»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: