Անարխիստների խումբնայսօր` հունվարի 10-ին, գրավել է FLASH ռադիոկայանի հունական մասը, ընդհատել հաղորդումները եւ եթերում կարդացել իր դիմումը, որտեղ իր զորակցությունն է հայտնում ծայրահեղական «Հեղափոխական պայքար» կազմակերպության անդամներին:
Ռադիակոյանի աշխատակիցները հայտնել են, որ ոչ մի բռնի գործողություն տեղի չի ունեցել, բանակցություններից հետո իրենք համաձայնել են անարխիստներին եթեր տրամադրել: Շուրջ 1,5 ժամ ռադիոկայանը հեռարձակել է անարխիստների ձայնագրած տեքստը, որը հեղափոխության կոչ է անում: Տեքստում ասվել է, որ կապիտալիստական արդարադատությունը իրավունք չունի դատել «Հեղափոխական պայքար» խմբի անդամներին, որն այժմ գտնվում է բանտում:
«Հեղափոխական պայքարը» ձախ ծայրահեղական կազմակերպություն է, որը 2003-ին ահաբեկչությունների շարք էր կազմակերպել, որոնցից ամենամեծը Աթենքում 2007-ին ականանետից ԱՄՆ դեսպանատան գնդակոծումն էր:




























