Թուրքիան մնում է ԱՄՆ-ի շատ կարեւոր դաշնակիցը` պաշտպանության նոր ռազմավարության շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով տեղակալ Ֆիլիփ Գորդոնը:
Նա նշել է, որ հաշվի առնելով սպառնալիքներն ու մարտահրավերները ողջ տարածաշրջանում, պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցությունը որպես դաշնակիցներ, ինչպես նաեւ երկկողմ կապերը, շարունակում են կարեւոր մնալ:
Թուրքիայում Ինջիրլիքի ռազմակայանի կարեւորության մասին հարցին ի պատասխան, Գորդոնն ասել է, որ չի հստակեցնում մանրամասները տարբեր երկրներում, տարբեր ավիաբազաների մասին:



























