Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի շենքի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ լրատվական գործակալության՝ զոհվածների թվում վեց երեխա կա։ Զոհերի ճշգրիտ թիվը չի նշվել։

Ավելի վաղ, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածում տասնյակ ռազմական թիրախների վրա, այդ թվում՝ «ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական կառույցների», «թունելների և զենքի պահեստների» և «ահաբեկչական ստորաբաժանումների»։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը նաև «ընդլայնել են ցամաքային գործողությունը» անկլավում, «ոչնչացրել են զենքի պահեստներ և ահաբեկչական բազմաթիվ ենթակառուցվածքներ ցամաքում և ստորգետնյա»։