Իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերությունը հայտնել է բարձր էներգիայի լազերային համակարգի միջոցով մարտական գործողությունների ժամանակ մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման առաջին հաստատված դեպքի մասին։
Լազերային զենքի պատմությունը սկսվում է ավելի քան 60 տարի առաջ։ ԱՄՆ բանակն առաջին անգամ լազերային հեռաչափեր է օգտագործել Վիետնամում ռումբերի և հրթիռների ուղղորդման համար 1960-ականների վերջին, հաղորդում է Техкульт-ը։ Ավելի ուշ՝ 1982 թվականին, Բրիտանական թագավորական նավատորմը կուրացնող լազերներ օգտագործեց Ֆոլկլենդյան կղզիների համար արգենտինական բանակի դեմ մղվող մարտերում։
Սակայն, երկու դեպքում էլ խոսքը լազերների մասին էր, որոնք օժանդակ գործառույթներ էին կատարում։ Rafael Advanced Defense Systems-ի մշակած համակարգը բարձր էներգիայի մարտական լազեր է (100 կՎտ), որը կարող է ոչնչացնել իրական օդային թիրախներ մինչև 10 կմ հեռավորության վրա։ Ինչպես երևում է տրամադրված տեսանյութից, լազերային ճառագայթն այրել է անօդաչու թևերը։ Դեպքն, ըստ երևույթին, տեղի է ունեցել Եգիպտոսի և Գազայի միջև սահմանի հատվածում։





























