Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորները կրակ են բացել Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոն հասնել փորձող քաղաքացիական անձանց վրա, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին մոտ, պաղեստինյան անկլավի հարավում: Հարձակման հետեւանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը:





























