Բաքվում քանդվել է Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, այդ մասին հայտնում է Ադրբեջանի հայտնի հրապարակախոս, Գրողների միության անդամ Էդուարդ Բաղիրովը իր «Վանդալիզմն Ադրբեջանում» վերտառությամբ հոդվածում: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo. az կայքը: «Ադրբեջանի պատմությունն սկսվում է 1993-ից, այդ մասին կվկայեն ռուսախոսները եւ քիչ թե շատ գիտակից բաքվեցիների մի մասը»,-գրել է նա:

Նշենք, որ Էդուարդ Բաղիրովի հեղինակությունը ադրբեջանական հասարակության մեջ սկսեց բարձրանալ բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով նրա ձերբակալությունից հետո: