Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին Գազայի հատվածում անհապաղ հրադադարի պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վետոյի համար։
«Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին Իսրայելի կողքին ուս ուսի կանգնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լիովին միակողմանի բանաձևի վրա վետոյի համար», - ասել է Սաարը, ըստ Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության։
Նրա խոսքով՝ «առաջարկվող բանաձևը միայն ամրապնդում է [պաղեստինյան արմատական շարժումը] Համասին և խաթարում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ ջանքերը»։
Ավելի վաղ ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ հրադադար Գազայի հատվածում։ Բանաձևի նախագիծը պատրաստել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տասնյակ ոչ մշտական անդամներ։ Միացյալ Նահանգները Անվտանգության խորհրդում միակ երկիրն էր, որը չէր աջակցել բանաձևին։





























