Հայաստան այցելող ռուսական պատվիրակության կազմում կա 360 մարդ։ Այս մասին հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Նա բացատրեց, որ դրանում ընդգրկված են նաև Ռուսաստանի 15 մարզերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հինգ մարզերի ղեկավարներ։ «Հոբելյանական ֆորումում մենք փորձել ենք ապահովել ինչպես ռուսական մարզերի, այնպես էլ ռուսական բիզնեսի լայն ներկայությունը», - նշեց պաշտոնյան։

Վոլվաչը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն այսօր այցելում է Հայաստան և կմասնակցի ֆորումի լիագումար նիստին, որը նույնպես կարևոր է երկկողմ հարաբերությունների համար։