Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ներկայումս վերելք են ապրում, և անցյալ տարվա արդյունքները համոզիչ կերպով վկայում են դրա մասին, մինչդեռ մեր երկրները, և սա հատկապես կարևոր է, գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը կարողացել են գրեթե ամբողջությամբ անցնել ազգային արժույթներով հաշվարկների՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, այնպես էլ երկկողմանի հիմունքներով, ինչը մեծ կուտակային ազդեցություն ունի։
Նա գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուսական ընկերությունները ակտիվորեն աշխատում են Հայաստանում և իրենց հարմարավետ են զգում այստեղ։
«Հայաստանում քառասունից ավելի ընկերություններ ռուսական կապիտալով ընկերություններ են։ Մենք հակասություններ չունենք, աշխատում ենք մրցակցային հիմունքներով և փոխշահավետ։ Ռուսաստանը նաև Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից մեկն է, Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսական ներդրումների ծավալն արդեն կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Մենք հաշվարկները կատարում ենք ազգային արժույթներով, և ծավալների չափումը դեռևս ԱՄՆ դոլարով է։ Եկեք ինչ-որ կերպ հեռանանք այս ավանդույթից», - հավելել է Մատվիենկոն։





























