Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին, որը համանուն նահանգի մայրաքաղաքն է, այն վերահսկվում է հութիների («Անսար Ալլահ» ապստամբական շարժում) կողմից, հաղորդել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիներին պատկանող հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակման թիրախը Հոդեյդա նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներն էին։ Հարվածի հետեւանքների, այդ թվում՝ հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել։
Նախօրեին Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիհայ Էդրին կոչ էր արել տարհանել մարդկանց Հոդեյդա, Ռաս Իսա եւ Աս-Սալիֆ նավահանգիստներից, որոնք գտնվում են հութիների կողմից վերահսկվող տարածքում։




























