Լոս Անջելեսում ամերիկյան զորքերի տեղակայումը գնահատվում է մոտ 134 միլիոն ԱՄՆ դոլար, հաղորդում է Reuters-ը։

Պենտագոնի վերահսկիչի ժամանակավոր պաշտոնակատար Բրայան ՄըքԴոնելն օրենսդիրներին հայտնել է, որ ծախսերը ներառում են զինվորների համար ճանապարհածախսը, կացարանը և սնունդը։

Պենտագոնը հայտարարել է, որ ՝ Լոս Անջելեսում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ դաշնային սեփականությունն ու անձնակազմը պաշտպանելու նպատակով քաղաքում կտեղակայի Ազգային գվարդիայի 4000 զինծառայող և 700 ծովային հետևակային։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը և հետագա անկարգությունները պայմանավորված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականությամբ։