Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այսօր առավոտյան տեղացած ուժգին կարկուտի հետևանքով վնասվել է լոբազգիների սածիլների 40-50 տոկոսը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

«Առավոտյան 6։30 սկսվեց կարկուտը, կես ժամ տևեց։ Հիմնականում կաղամբի, լոբու սածիլներն են վնասվել, բայց կարծում եմ վերկանագնվող վնաս է»,–ասաց Զուլոյանը՝ նշելով, որ կարկուտը գյուղի մի մասում է տեղացել միայն։ Զուլոյանը նշեց, որ Ներքին Գետաշենի մոտակայքում կարկտակայաններ չկան։

Նրա խոսքով, կարկուտի հետևանքով տների տանիքներ, ապակիներ, ավտոմեքենաներ չեն վնասվել։

Նշենք, որ այսօր առավոտյան ուժգին կարկուտ է տեղացել նաև Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։