Առնվազն 10 մարդ է զոհվել, երբ իսրայելցի զինվորները կրակ են բացել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետում հերթում սպասող պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա, հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նետզարիմ անցակետում։ Եվս 200 մարդ վիրավորվել է։ Հեռուստաալիքը նաեւ հաղորդել է Գազայի հարավային շրջաններին, մասնավորապես՝ Խան Յունիս քաղաքին հասցված օդային եւ հրետանային զանգվածային հարվածների մասին, սակայն զոհերի թվի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ դեռեւս չեն տրամադրվել։





























