Իսրայելական բանակը հինգշաբթի վաղ առավոտյան ռմբակոծել է Սիրիայի հարավի մի գյուղ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մի քանի ենթադրյալ գործակալների ձերբակալելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Սիրիացի պաշտոնյաները հայտնել են, որ մի մարդ է զոհվել և զգուշացրել են, որ նման հարձակումները լարվածություն են ստեղծում տարածաշրջանում, իսկ գյուղի բնակիչները հերքում են ՀԱՄԱՍ-ի հետ որևէ կապ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյթ Ջինի վրա լուսաբացից առաջ իրականացված հարձակման ժամանակ ձերբակալվածները կասկածվում են Իսրայելի վրա հարձակումներ ծրագրելու մեջ, և որ տարածքում նաև զենք է հայտնաբերվել։ Նրանք տարվել են Իսրայել՝ հարցաքննության, հայտնել են իսրայելական զինվորական պաշտոնյաները։
Սիրիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում յոթ մարդ գերի է վերցվել մեկը՝ զոհվել, իսկ սպանված երիտասարդի հայրը հայտնել է, որ որդին հոգեկան խնդիրներ ուներ։




























