ՄԱԳԱՏԷ-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ երեկվա հարձակումը վնասել է Սպահանի միջուկային օբյեկտի չորս կարևոր շենքեր, այդ թվում՝ ուրանի վերամշակման գործարանը և վառելիքային թիթեղների արտադրության գործարանը, ասվում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության սոցիալական ցանցերի իր էջում տարածված հայտարարության մեջ։
«Ինչպես Նաթանզում, այնպես էլ օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի սպասվում», - ասվում է հայտարարության մեջ։





























