Բաղդադը Թեհրանին խնդրել է չհարվածել Իրաքի տարածքում ԱՄՆ շահերին, շաբաթ օրը հայտարարել է անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան, քանի որ Վաշինգտոնի դաշնակից Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակել՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում, հաղորդում է AFP-ն։

Բաղդադի կառավարությունը Թեհրանի մտերիմ դաշնակիցն է, բայց նաև ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, որն Իրաքում ունի մոտ 2500 զինվոր՝ հակածայրահեղական կոալիցիայի շրջանակներում։

Վախենալով տարածաշրջանային սրացման մեջ ներքաշվելուց՝ Իրաքի կառավարությունը խնդրել է Թեհրանին չհարվածել իր տարածքին, AFP-ին ասել է Իրաքի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան։

«Խնդրանքը ներկայացվել է։ Նրանք մեզ խոստացել են դրական փոփոխություններ», - ասել է պաշտոնյան։ Աղբյուրը հավելել է, որ Թեհրանը հասկացողություն է ցուցաբերել Բաղդադի խնդրանքի նկատմամբ։ Մինչև ներկայիս սրացումը, որը սկսվեց ուրբաթ առավոտյան՝ Իսրայելի կողմից Իրանի վրա մի շարք հարձակումներով, Թեհրանը սպառնացել էր հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերի ռազմաբազաներին։