Իրանը առաջիկա ժամերին «ծանր և ավերիչ» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի դեմ, քանի որ իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB):
Հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսեցին «Առյուծի վերելք» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին: Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն էր կանխել հրեական պետության գոյության սպառնալիքը, քանի որ, ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտենում է միջուկային զենք մշակելու «անդարձելիության կետին»:
Իրանը պատասխանել է «Ճշմարիտ խոստում III» գործողությամբ՝ հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելին։





























