«Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ճիշտ այնպես, ինչպես ես հասա Հնդկաստանի և Պակիստանի հետ գործարքի կնքմանը, այս դեպքում օգտագործելով Միացյալ Նահանգների հետ առևտուրը՝ բանականություն, համախմբվածություն և ողջախոհություն հաղորդելու բանակցություններին երկու հիանալի առաջնորդների հետ, որոնք կարողացան արագ որոշում կայացնել և ԿԱՆԳ ԱՌՆԵԼ»։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բացի այդ, իմ առաջին նախագահական ժամկետում Սերբիայում և Կոսովոյում, ինչպես և տասնամյակներ շարունակ, կատաղի մարտեր էին ընթանում, և այդ վաղեմի հակամարտությունը պատրաստ էր վերաճելու պատերազմի։ Ես կանգնեցրի դա (Բայդենը վնասել է երկարաժամկետ հեռանկարներին մի քանի շատ հիմար որոշումներով, բայց ես դա նորից կուղղեմ)։ Մեկ այլ օրինակ է Եգիպտոսն ու Եթովպիան և նրանց պայքարը հսկայական ամբարտակի համար, որն ազդում է հոյակապ Նեղոս գետի հոսքի վրա։ Իմ միջամտության շնորհիվ, առնվազն այս պահին, խաղաղություն է հաստատվել, և այդպես էլ կշարունակվի։ Ճիշտ այդպես էլ շուտով մենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Այժմ բազմաթիվ զանգեր և հանդիպումներ են տեղի ունենում։ Ես շատ բան եմ անում, բայց երբեք ոչ մի բանի համար գովասանքի չեմ արժանանում, բայց դա կարևոր չէ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ հասկանում է։ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԻՑ ՄԵԾ»,- նշել է նա։