Իրանական հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ընտանիքի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը, հայտնում է Mehr-ը։

Ըստ իրանական լրատվամիջոցի տեղեկությունների, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, Թել Ավիվում պայթյուններ են որոտացել։

Բացի այդ, մարդիկ շտապել են ապաստարաններ։

Հիշեցնենք, որ Իրանն այսօր առաջին անգամ ցերեկն է հրթիռներ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

Մասնավորապես, հաղորդվել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքների ուղղությամբ հարձակման մասին։