Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ այդմ՝ երկրի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։ Ynet պորտալի փոխանցմամբ՝ Իսրայելի հարավում հնչել են շչակներ։

Ավելի ուշ զինվորականները տեղեկացրել են, որ խոսքը մի հրթիռի մասին էր, այն ընկել է՝ չհասնելով իսրայելական օդային տարածքին։