Իմ տեղեկություններով՝ ցամաքային տրանսպորտով տեղափոխությունը նվազել է, մենք խնդիրներ ունենք այս հարցում, և քաղաքացիներին տեղափոխելու համար օգտագործում ենք հայկական ավտոբուսներ։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երեկ մենք հայկական ավտոբուսներով Մոսկվայից Իրան ենք տեղափոխել մոտ 30 իրանցի մշակութային գործիչների, որոնք Հայաստան էին ժամանել Մոսկվայից», - նշեց նա։

Նրա խոսքով՝ նախկինում շաբաթական մոտ 20 չվերթ էր իրականացվում Իրանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ, սակայն ներկայիս պայմաններում դա անել ցանկացողները պետք է անցնեն ցամաքային սահմանով։

Դիվանագետը հայտնեց, որ ամեն օր Իրանի և Հայաստանի միջև տեղափոխում է իրականացնում մոտ 600 բեռնատար։