Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ռազմական հանցագործություններ է կատարում իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ։ Դրա հետ կապված նա նրան հիշեցրել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճակատագիրը, որը գերի է վերցվել ամերիկյան զորքերի կողմից և մահապատժի ենթարկվել՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից նրա երկիր ներխուժելուց հետո։

«Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին չշարունակել ռազմական հանցագործություններ կատարել և հրթիռներ արձակել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա։ Նա պետք է հիշի, թե ինչ պատահեց Իրանի հարևան երկրի բռնապետի հետ, ով նույն ուղին ընտրեց Իսրայել պետության դեմ», - ասել է Կացը օպերատիվ հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերել է Ynet պորտալը։