ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ)՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու ծրագրին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Հունիսի 15-ին Reuters-ը, հղում անելով երկու ԱՄՆ պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի՝ Խամենեիին սպանելու ծրագրի վրա։

«Երբ Իսրայելի պաշտպանության ուժերը կարծեցին, որ հնարավորություն ունեն շաբաթավերջին սպանելու գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Թրամփը դեմ դուրս եկավ դրան», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Դա այն այաթոլլան է, որին դուք ճանաչում եք, ընդդեմ այն ​​այաթոլլայի, որին դուք չգիտեք», - պորտալին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է ավելի «հարմար» լինել Իսրայելի, քան ԱՄՆ-ի համար։