Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Հարվածները թիրախավորել են տասնյակ «երկիր-երկիր» դասի հրթիռային կայաններ։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի արևմուտքում գտնվող «երկիր-երկինք» դասի հրթիռային կայաններին և ռադարներին», - ասվում է հայտարարության մեջ։





























