Իսրայելի ռազմաօդային ուժերը առավոտյան ժամերին հարվածել են Իրանի արեւմուտքում գտնվող ավելի քան 40 ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Նրա հայտարարության համաձայն՝ հարվածների թիրախներն են եղել, մասնավորապես, հրթիռային պահեստները եւ հրթիռային զենքի հետ կապված այլ օբյեկտներ։





























