Ընդհանուր առմամբ, նոր սահմանափակումներ են մտցվել 77 ֆիզիկական և 39 իրավաբանական անձանց, ինչպես նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 201 նավերի նկատմամբ, հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ցանկում այլ անձանց թվում են Բորիս Ելցինի դուստրը՝ Տատյանա Յումաշևան, նրա ամուսինը՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշևը, «Роснано» կորպորացիայի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը և Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Օչերետնայան ամուսնու՝ Արթուրի հետ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստանի նախագահի ազգականները՝ Միխայիլ Պուտինը և Միխայիլ Շելոմովը, մի շարք խոշոր գործարարներ, նրանց թվում՝ Վլադիմիր Եվտուշենկովը, Վլադիմիր Լիսինը և Ալեքսանդր Մամուտը, ինչպես նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Կարին Կնեյսլը, որը բնակվում է Ռուսաստանում, և «Հյուսիսային հոսք» ու «Հյուսիսային հոսք 2» ընկերությունների նախկին տնօրեն գերմանացի Մաթիաս Վարնիգը։