Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկ 66 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ վերջին ամիսներին գրեթե ամեն օր կոյուղու դիտահորը լցվում է, կուղաջուրը հոսում է շենքի բակով։ NEWS.am–ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, պատմեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բնակիչները մի քանի անգամ ահազանգել են «Վեոլիա ջուր» ընկերություն։

Image (52).jfif (969 KB)

«Մի քանի օր զանգում էինք, չէինք կարողանում կապ հաստատել։ Երկու օր հետո արձագանքեցին, եկան ասացին, որ պիտի ջրագիծն ամբողջությամբ փոխվի, խոստացան 20 օրվա ընթացքում բերել փոխել։ Բայց մենք արդեն չենք հավատում իրենց խոստումներին, որովհետև անընդհատ նույն խնդիրն առաջանում է։ Չենք կարողանում տնից դուրս գալ, երեխաներին չենք թողնում, որ բակում խաղան, որովհետև ամբողջ բակով մեկ կոյուղաջուր է հոսում»,–պատմեց շենքի բնակիչներից մեկը։

Image (53).jfif (851 KB)

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Զորավար Անդրանիկ 66 հասցեից մեկ անգամ են ահազանգ ստացել և արդեն լուծել են խնդիրը։ Բնակիչները, սակայն, պնդում են, որ բազմիցս դիմել են ընկերությանը, սակայն ապարդյուն. խնդիրը դեռևս լուծված չէ։